«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Շնորհակալություն «Թիմ Թայմին». նախագիծը համարում ենք հաջողված»

«Շնորհակալություն «Թիմ Թայմին».  նախագիծը համարում ենք հաջողված»
23.06.2017 | 10:53

Հունիսի 21-ին «Թիմ Թայմում» տեղի ունեցավ «Աշխատանքի տոնավաճառ»` հրաշալի հարթակ տրամադրելով ոչ միայն գործատուներին, այլև աշխատանք փնտրող մարդկանց։ Ներկայացվել էր ավելի քան 200 ինքնակենսագրական։


Գործատուները ներկայացան կազմակերպությունների մասին տեղեկություն պարունակող տեղեկատու թերթիկներով, հնարավորություն ունեցան 5 րոպե տևողությամբ ելույթ ունենալու և անձամբ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ազատ հաստիքները։ Աշխատանք փնտրողները հնարավորություն ստացան անձամբ մոտենալու գործատուին, ծանոթանալու, հնչեցնելու իրենց հուզող հարցերն ու անձամբ փոխանցելու ինքնակենսագրականը գործատուին, իսկ ուշացողները թողեցին դրանք «Թիմ Թայմում»` գործատուին փոխանցելու խնդրանքով։


Տոնավաճառը նախաձեռնել էին մի խումբ կամավորներ, հնարավորություն տալով շատերին աշխատանք գտնելու ակնկալիքով հանդիպելու և զրուցելու այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք ունեն կադրերի կարիք։ Տոնավաճառի կազմակերպումը սկսվել էր մեկ ամիս առաջ։ Տարվել էին բազմաթիվ աշխատանքներ թե՛ գործատուների, թե՛ աշխատանք փնտրող մարդկանց հետ։


«Աշխատանքի տոնավաճառը» մեծ արձագանք ունեցավ, կանենք ամեն բան, որ այս նախագիծը շարունակական լինի։ Շնորհակալություն «Թիմ Թայմ» կազմակերպությանը մեզ աջակցելու և հարթակ տրամադրելու համար։ Նախագիծը համարում ենք հաջողված»,- ասաց կազմակերպիչներից մեկը։


Հռիփսիմե ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ